Կորոնավիրուսը Թուրքիայում. Կապ Պոլիսի իմ ընտանիքի հետ

Բոլորիս էլ հայտնի է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը օր օրի մեծանում է։ Ամեն տեղ տարբեր ձևով են փորձում կանխել վտանգը։ Օրինակ՝ մեր հարևան Թուրքիայում վարակվածների թիվը անհամեմատ շատ է։ Այսօր տեսակապով զրուցեցի իմ ընտանիքի հետ։ Պարզվում է՝ մեր վիճակը շատ ավելի հուսալի է, չնայած նրան, որ հայերը բարեխղճորեն չեն մոտենում բոլոր սահմանված կանոններին։

Ամբողջ Թուրքիայի տարածքում պաշտոնապես հաստատված է 20.000 դեպք։ Ըստ իմ ընտանիքի, դա միայն հեռուստացույցով հնչող թիվ է. իրականում վարակվածների թիվը տատանվում է 30.000-40.000-ի միջև։ Բոլոր ժամանցի վայրերը փակ են, բացի մթերային խանութներից։ Այն անձիք, ովքեր 65-ն անց են, նրանց տնից դուրս գալ չի թույլատրվում։ Իսկ ինչը վերաբերում է մեկուսացմանը, Թուրքիայում ոչ մի օրենք սահմանված չէ՝ կապված տնից դուրս գալ-չգալու հետ։ Մարդիկ գիտակցում են դրա կարևորությունը և ինքնամեկուսանում իրենց տներում։ Բնականաբար այնտեղ ևս կան մարդիկ, ովքեր դուրս են գալիս իրենց տներից ու այդպես վտանգն ավելի է մեծանում։

Սա պոլսահայ քույրս է՝ Լորին։ Խոսում է այնտեղ տիրող իրավիճակի մասին։
COVID-19 hits Erdogan's divisive domestic policies hard | Yavuz ...

Թողնել մեկնաբանություն