Գնացել էինք Տավուշ…

Չեմ էլ կարող արտահայտել այն մտքերն ու զգացողությունները, որոնք ես զգում էի ու ապրում: Կարծես առաջին անգամ լինեի այնտեղ՝ Հայաստանից կտրված, բայց Հայաստանի ներսում գտնվող, երազ հիշեցնող Տավուշում: Ճանապարհին անհնար էր հայացքը կտրել գունագեղ դաշտերից, ծառերից, իրար շատ մոտ գտնվող տներից: Կարծես փոքրիկ երեխայի նկար լիներ. այնքան տարբեր էին գույներն ու այնքան շատ…Այդ պատկերն արժե տեսնել…
Գիշերակացն ապահովեցին ընկեր Աննայի հարազատները: Ծանոթացանք տան տատիկի ու պապիկի, հարսի և թոռների հետ: Առավոտյան՝ նախաճաշ պատրաստելիս, զրուցում էինք տատիկի հետ: Խոսում էինք քաղաքականությունից, գյուղի առօրյայից, ժամանակակից մտածելակերպից, հայ աղջկա կերպարից և այլն: Այնքան հետաքրքիր և տեղին էր մեկնաբանում ամեն ինչ… Տեսնելով և ծանոթանալով գյուղացիների առօրյային, կարելի է հասկանալ, թե ինչու է գյուղում ապրող մարդն ավելի երկարակյաց, քան քաղաքինը: Գյուղացին զօրուգիշեր աշխատում է, ապրում է մաքուր միջավայրում, շնչում է մաքուր օդ, առողջ է սնվում: Վաղ արթնանում են, սառը ջրով լվացվում ու գործի անցնում: Քաղաքում ամեն բան այլ է. մարդիկ 63 տարեկանից անցնում են թոշակի, զրկվում աշխատանքից և ակամայից անցնում նստակյաց կյանքի:Ապրում թերարժեքությամբ, նեղսրտում:
Քանի որ գյուղը գտնվում է ծայր- հյուսիսում, այնտեղ ամեն բան փոքր- ինչ այլ է: Նախևառաջ դպրոցներում տաքացման խնդիր կա, երեխաները ոչ մի զբաղմունք չունեն, աշխատանք չկա: Ես գտնում եմ, որ կառավարությունն առաջինը պետք է հենց գյուղերի հարցերով զբաղվի, քանի որ չապահովել այն մարդկանց, ովքեր պահում են մեր սահմանը, ուղղակի ճիշտ չէ:
Մորական կողմս Տավուշի մարզի Չինարի գյուղից է. սահմանամերձ գյուղ է: Օրեցօր բնակչութան թիվը պակասում է, քանի որ վտանգը միշտ կա: Չնայած վախին և դժվարություններին, դպրոցն ամեն ամիս օգնություն է ստանում, աշակերտներն ամեն տարի գնում են ճամփորդությունների: Դեռևս վաղ հասակից շատ եմ եղել գյուղում և հենց այդ տարիքից էլ շատ եմ սիրել և կապվել գյուղի հետ: Եվ քանի որ իմ մեջ բացարձակ վախ չկար՝ կապված կրակոցների հետ, շատ հաճախ միայնակ էի գնում և երկար ժամանակով մնում էի մորս տատիկ- պապիկի հետ: Մի քանի տարի առաջ, երբ հերթական անգամ միայնակ գնացել էի գյուղ, գիշերը ժամը է 1:00- ի կողմերը լսվեցին շատ ուժեղ կրակոցներ: Հիշում եմ՝ կյանքիս մեջ առաջին անգամ զգացի այն վախը, որը երբեք զգացած չկայի: Բայց այն մեծ սերը, որն ունեմ գյուղի հանդեպ, մինչ այսօր ստիպում է գնալ այնտեղ…
Հուսով եմ՝ հետագայում լրիվ այլ պատկեր կլինի. կրակոցներ չեն լինի, գյուղերի վիճակը կբարելավվի և սահմանամերձ գյուղ գնալը վախ և անհանգստություն չի առաջացնի…
Հոգաչափ շնորհակալ եմ ընկ. Մարթային, ընկ. Աննային ու իր հարազատներին և իհարկե մեր վարորդին, ով կարողացավ 6 ժամ դիմանալ մեր քմահաճ խմբի միացրած երաժշտություններին :))

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: